Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցներն իրենցով են արել որոշ պետհամարանիշներ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Գրել էինք, որ ОԵԿ գրասենյակի առաջ շարունակում են ողջ օրը կայանել ԱԱԽ պետհամարանիշով մեքենաներ: Կա՛մ ԱԱԽ-ում դեռ մնացել են ՕԵԿ-ականներ, ովքեր ակտիվ կապի մեջ են կուսակցության հետ, կա՛մ էլ Արթուր Բաղդասարյանն ու իր թիմակիցները ԱԱԽ-ում եղած ժամանակ իրենցով են արել որոշ ծառայողական պետհամարանիշներ, փակցրել իրենց մեքենաների վրա ու արտոնյալ կարգավիճակով են ֆռֆռում:

Հեղինե Բիշարյանը հերքել էր, որ նման բան կարող է լինել: Նշենք, որ հիմնականում ՕԵԿ գրասենյակի շենքի դիմաց կայանում են 100 ՈՈ 01 պետհամարանիշով Porsche Cayenne, 010 ՈՈ 01 պետհամարանիշով BMW X5 մեքենաները, 011 ՈՈ 01 համարներով Nissan Pathfinder-ը: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը մեզ ասաց, որ դրանք ՀԱՊԿ ակադեմիայի մեքենաներն են, որոնց տերերն այցելում են Արթուր Բաղդասարյանին: Նկատենք, որ ՕԵԿ նախագահի «հյուրերն» ամեն օր են այցելում նրանց և մնում առավոտից երեկո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս