
Վրաստանի որոշ շրջաններում ջրհեղեղներ են սպասվում, հաղորդում է GHN-ը` վկայակոչելով հիդրոօդերևութաբաններին: Ձնհալի պատճառով արդեն բարձրացել է Աջարիայի ու Գուրիայի գետերի ջրի մակարդակը:Հիդրոօդերևութաբանների համաձայն` որոշ շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ, ինչն ավելի է մեծացնում ջրհեղեղների վտանգը: