Օլիմպիադային մասնակցող շախմատիստը մահացել է հենց խաղատախտակի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Նորվեգիայի Տրոնսյո քաղաքում անցկացվող շախմատային օլիմպիադայի եզրափակիչ օրը, խաղասրահում իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ շախմատային պարտիայի ժամանակ Սեյշելյան կղզիների թիմի անդամը սրտի նոպա է ունեցել:

Նույն օրը երեկոյան պարզվել է, որ շախմատիստին փրկել չի հաջողվել: Կուրտ Մեևը 65 տարեկան էր, նա խաղում էր իր երկրի հավաքականի կազմում երկրորդ խաղատախտակի վրա:

Նրա կողքին՝ առաջին տախտակի վրա, խաղում էր նրա 29-ամյա որդին:




Լրահոս