Թուրքիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա օգոստոսի 21-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարացում» կուսակցությունը կհայտնի նոր վարչապետի անունը օգոստոսի 21-ին: Այդ մասին հայտարարել է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի 28-ին:

Նա նշել է նաև, որ, հավանաբար, օգոստոսի 29-ին խորհրդարանին կներկայացվի կառավարության նոր կազմի ցանկը: Ենթադրվում է, որ այնտեղ լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Օգոստոսի 27-ին տեղի կունենա իշխող կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ Էրդողանը պաշտոնապես կհանձնի իր իրավասությունները կուսակցության նոր ղեկավարին: Վարչապետը և կուսակցության ղեկավարը միևնույն մարդը կլինի. տեղեկացնում է itar-tass.com-ը:




Լրահոս