Ռոդոս կղզում մոտ 50 ռուս զբոսաշրջիկ է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի Ռոդոս կղզում ռուսաստանցի զբոսաշրջիկներ են թունավորվել: Նրանք իրենց վատ են զգացել հյուրանոցի ռեստորանում ընթրիքից հետո: Թե որքան մարդ է տուժել, դեռ պարզ չէ:

Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 50 մարդ: Նրանք բոլորը հանգստանում են Lindos Imperial Resort հյուրանոցում:

Բժիշկները հանգստացողներին շտապ օգնություն են ցուցաբերել: Հոսպիտալացում նրանց առայժմ պետք չէ. տեղեկացնում է Россия 24-ը:




Լրահոս