Չինարիի գնդակոծումից սթրես ապրած երեխաների համար հատուկ դասընթացներ կկազմակերպվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀԿԵ ՓԲԸ-ից տեղեկանում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար:

16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիի ամենագեղեցիկ անկյուններից մեկում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն:

Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը:

Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը:




Լրահոս