Սպանության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ գտնվող կալանավոր Հակոբ Նահապետյանը օգոստոսի 14-ին`ժամը  22:47-ին, մահացել է:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նախնական վարկածի համաձայն` կալանավորn ինքնասպան է եղել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն:




Լրահոս