Պետդեպում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել գերատեսչության ներկայացուցիչ Մարի Հարֆին՝ խնդրելով մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ: «Որքան ինձ հայտնի է, նա (Պուտինը) այս տարի այնտեղ ժամանած միակ զբոսաշրջիկն է»:
Նրա խոսքը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում:
Հարֆը հայտարարել է, որ Ղրիմում զբոսաշրջության ոլորտը Ռուսաստանի ներխուժումից հետո անկում է ապրում:
«Մարդիկ այնտեղ չեն գնում», – հայտարարել է Հարֆը: Նա հայտնել է նաև, որ Ղրիմի տնտեսությունը գտնվում է սնանկության եզրին. տեղեկացնում է .vz.ru-ն: