Հիվանդանոցը սխալմամբ հայտարարել է 200 հիվանդի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի «Օստին» հոսպիտալն իր աշխատակիցներին նամակներ է հղել այն մասին, որ 200 հիվանդ, որոնց նախօրեին դուրս էին գրել, հանկարծամահ են եղել:

Պարզվել է, որ այդ թյուրիմացությունը համակարգային ձախողման արդյունք է. տեղեկացնում է Mirror-ը: Բարեբախտաբար, նման հաղորդագրություն ստացած բժիշկներից միայն մեկն է հասցրել «հանգուցյալի» հարազատներին հայտնել կատարվածի մասին: Թյուրիմացության պատճառ է դարձել այն, որ հիվանդի մահվան հետ կապված լրացվող ձևաթուղթը պահպանվել է տվյալների բազայում որպես ստանդարտ:

Հիվանդանոցի ղեկավարությունը ժամանակին նկատել է սխալը և արագ տեղեկացրել իր աշխատակիցներին: Ավելի ուշ «Օսթինի» ղեկավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել իր հաճախորդներից թյուրիմացության համար: Փորձագետների կարծիքով՝ այս դեպքը պատահականություն չէ, այլ ավստրալական բժշկական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունք:




Լրահոս