2007-ի և 2012–ի նախընտրական շրջանների միջև էական ոչինչ չի փոխվել, եթե ինչ-որ փոփոխություններ էլ եղել են, ապա միայն դեպի բացասական։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության ղեկավար, Պետրոս Մակեյանը:Նա հիշեցրեց, որ նախորդ ԱԺ-ի ընտրություններին կուսակցությունը մասնակցել է “Իմպիչմենթ” դաշինքով ։Բանախոսի խոսքերով` 2007 թ.-ին միայն միայն վախի մթոլորտ էր ավելի շատ և “Իմպիչմենթին” հաջոցվեց կոտրել բազմաթիվ կարծրատիպները:
“Ընտրացուցակներում առկա խնդիրները ակնհայտ են: 500-600 հազար մարդ կա, որոնք կան ցուցակներում, բայց բացակայում են Հանրապետությունից: Եթե իշխանությունները նպատակ չունեն կեղծելու, ապա ինչո՞ւ չլուծվեց ընտրողների մատների թանաքոտման խնդիրը կամ ինչո՞ւ են ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետական գաղտնիքի պես պահվում”,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը նշեց, որ իշխանությունները քարոզարշավը սկսել են դեռևս ամիսներ առաջ և ժողովրդին ընտրակաշառք են խոստանում: