Ինչու՞ են հայտնիներն ինքնասպան լինում՝ ըստ հայ երիտասարդների. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնասպանություն կատարվում է տարբեր կերպ, տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների կողմից:

Չինաստանում, օրինակ, ինքնասպանություն կատարվում է յուրաքանչյուր 2 րոպեն մեկ ՝ մոտ 250000-300000 ինքնասպանություն տարվա ընթացքում:

Շատ հայտնի մարդիկ իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ, այդ թվում՝ Ֆրեյդը, Կլեոպատրան, Հիտլերը, Վան Գոգը, Ռոբին Ուիլյամսը, Սոկրատը և այլոք:

Ֆրանսիացի գրող Ալբերտ Կամյուն հետևյալ կերպ է արտահայտվել ինքնասպանության մասին՝ «արժե ապրել այն ամենի համար, ինչի համար արժե մեռնել»:

Շարքային քաղաքացու և կյանքի ընթացքում նվաճումների ու փառքի հասած անհատների ինքնասպանության պատճառները, թերևս, կարող են նույնը լինել. սոցիալականը, անձնականը և այլն: Սակայն հայտնիների ինքնասպանությունները,  Armlur.am-ի զրուցակիցների կարծիքով, կարող է տարբերվել, օրինակ, այն բանով, որ հայտնիները, ինչ-որ բանի հասած լինելով, հոգևոր հանգստության են ձգտում, ինչը գտնում են մահվան մեջ:

Ցանկացած պարագայում, ցանկացած իրավիճակում նույնիսկ բավական է ընդամենը վաղվան սպասել, և նոր գույներով ու նոր անակնկալներով հանդերձ օրը կարող է շատ բան փոխել ու ստիպել այլ կերպ նայել ամեն ինչին:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս