Արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի վերջերս բարձրացված աշխատավարձերը հնարավոր է առաջիկայում վերանայվեն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Անշուշտ մենք կողմնակից կլինենք եւ կփորձենք հայթայթել նման հնարավոր միջոցներ այն վերանայելու: Ես առաջիկայում ունենալու եմ հանդիպում երկու քույրական ասոցացիաների ղեկավարների հետ, որտեղ կքննարկենք ոչ միայն ֆինանսական այս խնդիրները, այլև վերապատրաստման և այլ խնդիրներ»,- լրացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ից արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի աշխատավարձերը. տեղամասային բուժքույրերի աշխատավարձը մեկ անձը սպասարկելու համար 31 դրամից դարձել է 34 դրամ: Այսինքն այն բարձրացել է ընդամենը 3 դրամով, իսկ բժիշկներինը` 33 դրամով է բարձրացել: Սա շարժել էր մի շարք բուժքույրերի զայրույթը: