Հեռուստաալիքներն ամենաշատն անդրադարձել են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին. ԵՄԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հեռուստաընկերությունների հիմնական մասի կողմից հայաստանյան կուսակցություններին կատարած անդրադարձերի քանակով, ինչպես նաև նրանց հատկացված եթերաժամանակի ծավալով առաջին տեղում են կոալիցիոն երկու ուժերը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և “Բարգավաճ Հայաստան “կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը։ Տվյալները Երևանի մամուլի ակումբինն են, որը մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկել և վերլուծել է, թե ինչպես են համազգային 7 հեռուստաալիքներ լուսաբանում քաղաքական անցուդարձը։ Դրանք են՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին՝ Հ1, “Շողակաթ”, “Արմենիա” “Երկիր Մեդիա”, “Կենտրոն”, Հ2, “Շանթ”, “Արմնյուզ” հեռուստաընկերությունները: Մշտադիտարկումն իրականացվել է երեկոյան 18.00-01.00 ընկած ժամանակահատվածում, մշտադիտարկման առարկան՝ նշված հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը:Ըստ այդմ՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ այն երեք կուսակցություններն են, որոնք համար ապահովված հեռարձակողների հիմնական մասի երաշխավորված լայն մատչելիությունը: Սակայն այստեղ դարձյալ ընդգծված առաջատարի դիրքում է ՀՀԿ-ը:Եթե Հայաստանի իշխող կուսակցությունը հիմնականում լուսաբանվել է՝ Հ1, “Արմենիա”, “Արմնյուզ”, Հ2 և Հանրային ռադիոյի եթերով, ապա Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, եղել են “Կենտրոն” և “Երկիր Մեդիա” հեռուստաընկերություններում: 2008թ. նախագահական ընտրությունների և վերջին ամիսների համեմատ ԵՄԱ-ն արձանագրել է նաև որոշ դրական ցուցանիշներ, մասնավորապես այն, որ լրատվամիջոցները փորձում են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին և դա թողնել հանրությանը։ 
“Ինչ վերաբերում է ոչ դրական զարգացումներին, ապա պետք է նշել, որ շատ ավելի դրական շեշտադրումներով անդրադարձներ կատարվում են կոալիցիոն ուժերի, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, հետո միայն ՀՀԿ-ի հասցեին”,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին արված անդրադարձների առումով, հակառակ պատկերն է: Այսպես. 0 դրական, 11 բացասական անդրադարձ: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի 31 դրական անդրադարձ և 1 բացասական, ՀՀԿ-ն՝ համապատասխանաբար՝ 27 և 7, ՕԵԿ-ը՝ 5 և 1: Ինչպես կուսակցություններին անդրադարձերի հաճախականությամբ, այնպես էլ նրանց հատկացված եթերաժամանակի ծավալով առաջին տեղում “Կենտրոն” հեռուստաընկերությունն է, որին հաջորդում է Հանրային ռադիոն, իսկ եթերաժամանակի ծավալով՝ Հ2-ը:Նախընտրական գործընթացների նկատմամբ հատուկ ուշադրություն գրաված մյուս հեռուստաընկերություններն են “Արմնյուզը” և “Երկիր Մեդիան”: Այս հինգը, ըստ ԵՄԱ մշտադիտարկման արդյունքների, իրենց վրա են վերցրել ընտրությունների նախօրեին քաղաքական կուսակցությունների գործունեության մասին լսարանին իրազեկելու”հիմնական բեռը”:




Լրահոս