
ՌԴ Թաթարստանի Ելաբուգայի պետական մանկավարժական համալսարանի էթնոմշակութային կրթության Գիտամեթոդական կենտրոնի կայքում լատինատառ գրաֆիկայի փոխարեն իբրև ադրբեջանական այբուբեն ներկայացվել են հայկական տառերը:Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հարցին ադրադառնալով նշել են, որ համալսարանի տնօրեն Ելենա Մերզոնի խոսքերով` հայկական այբուբենն իրենց ներկայացրել է Ելաբուգայում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Զիվար Օրուջովան: