Բեռնար Շալանդը հրավիրել է արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան ակումբներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Կառլեն Մկրտչյան, առանց ակումբ
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս», Հունաստան
Նորայր Ասլանյան, «Ալմեր Սիթի», Հոլանդիա
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու
Մարկոս Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Զավեն Բադոյան, «Գոմել», Բելառուս

Արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների անունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհրապարակի գործնական ուղևորությունից վերադառնալուց հետո:

Օգոստոսի 17-ին Շալադնը կայցելի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կհետևի Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի ելույթներին՝ ՆՀՀ Մակեդոնիայի առաջնության «Բրեգոլնիցա Ստիպա»-«Վարդար» հանդիպմանը:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը կուղևորվի Իրան: Օգոստոսի 19-ին Թեհրանում կկայանա Իրանի առաջնության «Էսթեղլալ»-«Սաիպա» հանդիպումը, որի ընթացքում Բեռնար Շալանդը կդիտի «Էսթեղլալում» հանդես եկող Հրայր Մկոյանի խաղը:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ:

Հիշեցնենք որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:




Լրահոս