
Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կատարվող վերականգնողական-փորձարարական աշխատանքների ժամանակ 15 մետր բարձրությունից վերելակն ընկել է: Այս մասին այսօր գրել է Le Parisien պարբերականը: Պատահարի ժամանակ վերելակի խցիկում մարդ չի եղել: Աշտարակի ադմինիստրացիան քննարկում է կատարվածը: Մասնագետներին մտահոգություն է հարուցել այն, որ չեն աշխատել վթարային արգելակները, որոնք պետք է թույլ չտային վերելակի անկումը: Կատարվածի մանրամասները պարզելու համար սրդեն ստեղծվել է տեխնիական անձնակազմ, որից պահանջվում է մասնագիտական խորհուրդ տալ ամբողջ համակարգի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Ծրագրված վերանորոգումը շարունակվում էր մի քանի շաբաթ: Ամեն տարի Էյֆելյան աշտարակ է այցելում շուրջ 7 մլն զբոսաշրջիկ: