Հարրի Փոթերի դերակատարն էկրանից կինոդահլիճ է իջել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆը, ով հայտնի է դարձել Հարրի Փոթերի դերով, որոշել է իր նոր «What If» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հանդիսատեսին անակնկալ մատուցել: Ցուցադրությունից հետո դերասանը հանկարծակի հայտնվել է դահլիճում` վախեցնելով իր երկրպագուներին:

Այդ զվարճալի միջադեպը ցուցադրող տեսահոլովակը YouTube-ում է հայտնվել օգոստոսի 14-ին: Տեսագրության սկզբում Ռեդկլիֆը բացատրում է հանդիսատեսին իր մտահղացումը: Ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում, հանդիսատեսին կխնդրեն ասել իրենց կարծիքը:

«Եվ այդ պահին ես հանկարծակի կհայտնվեմ նրանց թիկունքում: Զվարճալի կլինի, եթե նրանք որևէ կերպ չարձագանքեն, բայց ինձ թվում է, որ դա նրանց վրա տպավորություն կգործի»,-ասել է Դենիել Ռեդքլիֆը: Արդյունքը, կարծես թե, գերազանցել է աստղի սպասումները:




Լրահոս