Մոսկվայի բժիշկները նիգերիացու մոտ Էբոլի տենդ են կասկածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էբոլի տենդի կասկածով՝ Մոսկվայում հոսպիտալացվել է 30-ամյա նիգերիացի, ով օգոստոսի 14-ին ժամանել էր Ռուսաստան:

Տղամարդը դիմել է բժիշկներին բարձր ջերմություն ունենալու պատճառով, որը հասել էր 40 աստիճանի: Բժիշկները զննել են հիվանդին:

Ավելի քան 2 ժամ տևած բժշկական զննման ընթացքում հիվանդի տան մոտ ոստիկաններ են հերթապահել: Ստուգումները ցույց են տվել, որ երիտասարդը Էբոլի տենդ չունի: Բժիշկները նիգերիացու մոտ ծանր տեսակի ֆոլիկուլար անգինա են հայտնաբերել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Բուժում նշանակելուց հետո նիգերիացին հրաժարվել է հոսպիտալացումից:




Լրահոս