Ստեղծվել է ինքնակազմակերպվող ռոբոտների հսկայական խումբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները հազարից ավել մինիռոբոտ են ստեղծել, որոնք կարող են ինքնուրույն խմբեր կազմել որևէ առաջադրանք կատարելու համար: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով գիտական Science ամսագրին:

Հարվարդի գիտնականների ստեղծած մետաղադրամի չափ 1024 ռոբոտները կարող են միասին հավաքվել` առանց որևէ կենտրոնական հրահանգային համակարգի: Նրանք կարող են աստղի կամ այբուբենի տառերի ձև ընդունել: Ռոբոտների գործողությունները ֆլեշմոբ են հիշեցնում:

Գիտնականները մշակել են ծրագիր, որը թույլ է տալիս ռոբոտներին աշխատել խնդրի վրա՝ հաշվի առնելով հարևանի գործողությունները` ոչ թե ղեկավարվելով «կենտրոնի» հրահանգով: Ինքնակազմակերպվող ռոբոտներ ստեղծելիս գիտնականներն օգտագործել են մեղուների, մրջյունների, ձկների և թռչունների` համակարգված գործելու սկզբունքները:




Լրահոս