Աստղագետները նկատել են, որ Վեներա մոլորակի մագնիսական դաշտն ավելի ակտիվ է, քան մինչ օրս կարծում էին: Այդ մոլորակի վրա հնարավոր է հյուսիսափայլի գոյացում, գրում է lenta.ru-ն:Հետազոտությունների ընթացքում գիտնականները վերլուծել են Venus Express զոնդի հավաքած տվյալները: Հայտնի է, որ Վեներայի մագնիսական դաշտը փոքր ինչ թույլ է Երկիր մոլորակի մագնիսական դաշտից: 2000-ականներին գիտնականներին հաջողվեց նկատել, որ մոլորակի մագնիսական դաշտը փոխազդեցության մեջ է Արեգակի մագնիսական դաշտի հետ: Արեգակից հեռավորությամբ երկրորդ մոլորակի վրա արևից առաջանում է մագնիսական պոչ: 2012 թվականի փետրվարին իտալացի, գերմանացի և ֆրանսիացի աստղագետների խումբը Icarus-ում հոդված էր տպագրել այն մասին, որ Վեներա մոլորակի մեկ օրվա տևողությունը համարժեք է 243,023 երկրային օրվան:
Վեներայի վրա հյուսիսափայլեր են գոյանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ