
Armlur.am-ը տեղեկանում է, որ այսօր ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Բունյաթյանը ինքնախեղում է արել` կարելով աչքերն ու բերանը:
Ըստ տեղեկությունների` անբուժելի հիվանդ դատապարտյալն այդ քայլին է գնացել այն բանի համար, որ պահանջել է իրեն հասանելիք դեղորայքը և, վարչակազմից դրանք չստանալով, վնասել է իրեն:
Նշենք, որ դատապարտյալn օրեր առաջ նաև աջ ոտքի ճկույթն է կտրել և տարբեր մանր մետաղներ կուլ տվել:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց armlur.am-ի լուրը` նշելով, որ իրականում դատապարտյալ Գ. Բունյանթյանն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ անօրինական պահանջներ է ներկայացրել վարչակազմին և մերժում ստացել: