Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» գործով ազատազրկման դատապարտվածների հետ կապ չի պահպանում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «12 տարվա ազատազրկման ու 100 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսեւորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով):

Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանն ասում է, որ իրենք «ընտրում են երկու ամիս ավել նստելը՝ նրանց գումար չունենք տալու»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այս ընթացքում «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված իր նախկին աշխատակիցների հարազատների հետ կապ չի պահպանում: «Այս 2 տարվա մեջ Ռուբեն Հայրապետյանին մի անգամ եմ տեսել, այն էլ դատարանում, նա մեզ մոռացած էլ կլինի»,- ասաց տիկին Նունեն՝ տեղեկացնելով, որ որեւէ օգնություն նրանից չեն ստացել:

Տիկնոջ խոսքով, Հայրապետյանի վերաբերմունքից շատ բան էր կախված, բայց նա որեւէ քայլով չօգնեց իր աշխատակիցներին: «Անարդարության համար եմ բողոքում, Ռուբեն Հայրապետյանին գնամ ի՞նչ ասեմ, բացի այդ, տղաս ինձ ասել է, որ նրա հետ գործ չունենամ»,-ասաց դատապարտյալի մայրը եւ ավելացրեց, որ Հայաստանում նման դաժան վճիռ մինչ այսօր չի եղել, չի էլ կրկնվի, քանի որ վեցին էլ, ըստ նրա, անարդարացի են դատել:

Տիկին Նունեն համեմատական է տանում վերջերս «ախրաննիկի» կողմից Վարդան Թումանյանի սպանության դեպքի հետ, որտեղ ազատամարտիկին սպանողներն ազատության մեջ են, իսկ այն մարդիկ, ովքեր Վահե Ավետյանի սպանության հետ որեւէ կապ չունեն, ուղղակի այդ պահին ներկա են գտնվել ծեծին, դատապարտված են 12 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս