
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում տեղեկացրել է նրան ներուկրաինական հակամարտության գոտում քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու՝ ռուսաստանյան հախաձեռնության իրականացման ընթացքի մասին:
Խոսակցությունը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, կողմերն անհանգստություն են հայտնել Ուկրաինայում հումանիտար աղետի խորացման հետ կապված: Առաջարկվել է քննարկել այդ երկրում ստեղծված ճգնաժամի քաղակական կարգավորմանը նպաստելու նպատակով միջազգային համագործակցության նոր հնարավոր ձևաչափերի հարցը: