Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Ֆրենսիս Քեմերոնը կինոյի պատմության մեջ ամենահաջողակ ռեժիսորներից է: Նրա 8 ամենահայտնի ֆիլմերն ընդհանուր առմամբ 5.5 մլրդ դոլարի եկամուտ են բերել: Ռեժիսորը նկարահանել է կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշատ գումար բերած երկու ֆիլմերը՝ «Տիտանիկը», որը 11 «Օսկար» է ստացել, և «Ավատարը»: Քեմերոնը նաև «Տերմինատորի» կնքահայրն է, նա նկարահանել է այդ շարքի առաջին երկու ֆիլմերը:
Բացի այդ, ռեժիսորը հայտնի է իբրև ստորջրյա աշխարհի հետազոտող, մասնակցում է բնապահպանական նախագծերին:
2010թ.-ին Քեմերոնը «Ֆորբսի» վարկածով առաջին տեղն էր զբաղեցնում Հոլիվուդի 7 ամենաազդեցիկ անձանց ցանկում:
Ռեժիսորն ամուսնացած է դերասանուհի Սյուզի Էմսի հետ, ով «Տիտանիկ» ֆիլմում երկրորդական դեր էր կատարում: Զույգն ունի երկու դուստր և մեկ որդի: 2001թ.-ին ծնված Կլերն ու Քվինը երկվորյակներ են, կրտսեր դուստրը՝ Էլիզաբեթը, ծնվել է 2006թ.-ին: