
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Տեխնոլոգիական կախվածության համաժողովի ժամանակ յուրաքանչյուր ընտանիքից պահանջվող երեխաների նշաձողը երեքից բարձրացրել է հինգի.”Կինս ունի 4 երեխա, նա հասցրել է տակդիրներ փոխել, լվացք անել և երեխաներին մեծացնել: Նախկինում շատ դժվար էր: Այժմ արդեն գործը շատ է հեշտացել: Գոյություն ունեն լվացքի մեքենաներ, պայմանները շատ են լավացել: Ամեն ընտանիք կարող է ունենալ անգամ 5 երեխա: Տղամարդկանց համար էլ արդեն գործը շատ է հեշտացել”:Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանն ամեն ընտանիքից պահանջում էր երեք երեխա՝ երկրում ժողովրդագրական աճ արձանագրելու համար: