Սիրիական ուղղաթիռները գործողություն են իրականացրել Թուրքիայի սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիացիների հոսքը դեպի թուրքական սահման շարունակվում է. վերջին տվյալներով Թուրքիայում գտնվող Սիրիայի քաղաքացիների թիվը հատել է 24 հազարի սահմանը:
Սիրիացիների` երկրից փախչելուն զուգահեռ շարունակվում է նաև սիրիական բնակավայրերի ռմբակոծումը: Ինչպես տեղեկացնում է “Միլլիյեթ”-ը, այսօր թուրքական սահմանից տեսանելի են եղել ուղղաթիռների շարժը, որոնք ռմբակոծել են սահմանամերձ գյուղերը:Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Սիրիայից վերջին 2 օրերի ընթացքում 2.741 մարդ է անցել թուրքական սահմանը, որոնցից 4-ն ինքնակամ վերադարձել է Սիրիա: Ընդհանուր առմամբ Սիրիայից Թուրքիա են գաղթել 37.699 մարդ, որոնցից մոտ 24 հազարն այս պահին գտնվում է Քիլիս, Անյթափ և Ուրֆա քաղաքների մոտակայքում տեղակայված ճամբարներում:




Լրահոս