
Ցոցիալական ցանցերում հայտնված լուսանկարները վկայում են այն մասին, որ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը լավացել է: Օրերս կայացել է երգչուհու որդու կնունքի արարողությունը, որին ներկա է եղել նաև երգչուհին: Բժիշկները Ֆրիսկեին թույլ են տվել մի քանի ժամով գտնվել արևի տակ:
Կնունքի արարողությանը ներկա են եղել երգչուհու և նրա ամուսնու ամենամոտ հարազատները միայն:
Որոշ տվյալների համաձայն` Ֆրիսկեն այժմ բնակվում է Յուրմալա քաղաքում. տեղի բնակլիմայական պայմանները նպաստում են երչուհու առողջական վիճակի լավացմանը: Չնայած դրական փոփոխություններին, երգչուհին դեռևս երկար վերականգնողական կուրսեր պիտի անցնի: