Վլադիկավկազի դատարանի որոշմամբ կալանավորվել են Ռուսաստանի ամենահզոր հանցագործ խմբավորումներից մեկի հինգ անդամներ: Նրանք մի քանի օր առաջ ձերբակալվել էին Մերձմոսկվայում և Հյուսիային Օսիա տեղափոխվել հատուկ չվերթով:
Ձերբվակալվածների մոտ այնքան զենք-զինամթերք էր հայտնաբերվել, որ այն ինքնաթիռից տեղափոխելու համար բեռնատար է պահանջվել: Զենքը նախատեսվում էր նոր հանցագործության կատարման համար, որը կանխվել է հանցագործների ձերբակալման շնորհիվ:
Հետաքննության տվյալներով, այդ հանցավոր խմբավորումը 25 սպանություն է կատարել: Խումբը գործել է հիմնականում Հյուսիսյին Կովկասում՝ Հյուսիսային Օսիայում:
Հանցագործների նշանակետերն էին դառնում պաշտոնյաները և հանրապետության ուժային մարմինների աշխատակիցները: 2008թ.-ին այս խմբի զոհն է դաձել Վլադիկավկազի այն ժամանակվա քաղաքապետ Վիտալի Կարաևը: 2012թ.-ին Դոնի Ռոստովում վարձկան մարդասպանների խմբի ղեկավարը՝ Օլեգ Գագիևը, դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Առայժմ ազատության մեջ են մնում խմբի մի քանի անդամներ, այդ թվում՝ նախկին ոստիկան Մուրատ Գաբաևը, ինչպես նաև Ասլան Գագիևը, որին համարում են հանցավոր խմբավորման ղեկավար: