Շինանյութի Սերգեյ մականունով հայտնի Սերգեյ Մանուկյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, լուրջ խնդիրներ ունի՝ կապված Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող իր խանութների հետ: Նա Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի մտերիմներից էր, որի հետ, սակայն, գժտվել է եւ այժմ լուրջ հակասություններ ունի: Համաձայն շրջանառվող տեղեկությունների` Սեդրակյանը Սերգեյին հրահանգել է փակել համայնքի բոլոր խանութները եւ չքվել իր աչքից: Սերգեյ Մանուկյանն էլ նախ դիմել է իրավապահներին, որպեսզի Մհեր Սեդրակյանի դեմ «գործ սարքեն»: Քանի որ առայժմ իրավապահների մասով հաջողություն չի արձանագրվել, Սերգեյը շտապել է իր վիշտը կիսել ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հետ: Հայտնի է, որ Հայրապետյանն այնքան էլ ջերմ հարաբերություններ չունի Սեդրակյանի հետ, եւ չի բացառվում, որ պատրաստակամություն հայտնի օգնել «Շինանյութին»: Տեսնենք, թե ինչ ավարտ կունենա օլիգարխիկ այս տրիոյի պատմությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ