Ջրամատակարարման դադարեցումը Դավթաշենում օգոստոսի 18-ի փոխարեն կիրականացվի օգոստոսի 19-ին
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, օգոստոսի 18-ին նախատեսված ջրամատակարարման դադարեցումը Դավթաշենի 4-րդ բնակելի զանգվածի՝ ամբողջությամբ, Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի եւ «Ձոր» 1, 2 թաղամասերի կիրականացվի օգոստոսի 19-ին ժամը 10.00-22.00:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երեւան Ջուր» ՓԲԸ