
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսն օգոստոսի 15-ին առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբում։ Մարզումից հետո նա պատասխանել է մի քանի հարցերի:
«Անչափ բարդ էր։ Այս իրավիճակը շատ տհաճ էր ինձ համար, ասել է: Պատասխան եմ տալիս սխալիս համար, սակայն արդեն ներողություն եմ խնդրել: Երջանիկ եմ կրկին ինձ ֆուտբոլիստ զգալու համար։ Այժմ մտածում եմ միայն «Բարսելոնայի» հետ կապված ապագայի մասին»,- նշել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Սուարեսի պաշտոնական շնորհանդեսը կկայանա օգոստոսի 18-ին: