ԷԼԻ ԴՈՒԲԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախորդ ամիս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում են եղել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ըստ մեր աղբյուրների` Դուբայում նրանք նշել են Սամվել Կարապետյանի դստեր ծննդյան օրը, ընդ որում, նշել են բավական մեծ շուքով: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը: Ըստ նրա` Ծառուկյանն այդ օրերին չի բացակայել ՀՀ-ից: Մինչդեռ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները հաստատում են մեր տեղեկությունը` ավելացնելով, որ նրա տրամադրությունը մինչեւ Դուբայ գնալն ավելի վատ էր, քան վերադարձից հետո:




Լրահոս