![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/1383996484_miralem-pyanich.jpg)
«Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պնդում է, որ իր թիմը միտված է առաջընթացի: Նրա խոսքով, անցած մրցաշրջանում Իտալիայում ամենալավը հենց իր թիմն էր, սակայն չեմպիոնական տիտղոսը զիջեցին «Յուվենտուսին» փորձի պակասի պատճառով:
«Անցած մրցաշրջանում «Ռոման» ցուցադրեց Իտալիայում լավագույն ֆուտբոլը: Մեր և «Յուվենտուսի» տարբերությունը միայն փորձի մեջ էր: Նրանք կայուն կազմ ունեն, իսկ թիմի մարզիչը երկար ժամանակ իր աշխատանքում ընտրված ուղուն հավատարիմ էր: Սակայն «Ռոման» տրամադրված է առաջընթաց գրանցել»,- նրա խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: