ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջիկա նիստում ներառված է որոշման նախագիծ, ըստ որի` ոստիկանության զորքերի հաշվեկշռում գտնվող գույքը պետք է փոխանցվի արդարադատության նախարարությանը: Ըստ այդ նախագծի` Երեւանի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը եւ շենք-շինությունները` 9709,8 քմ մակերեսով, 55 մլն 102 հազար դրամ արժեքով, հատկացվելու է ԱՆ-ին: Բանն այն է, որ ըստ կառավարության որոշման նախագծի` ոստիկանությունն այս տարածքը չի շահագործում,  իսկ դատապարտյալների փոխադրումներն իրականացնող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման ստորաբաժանումը գտնվում է Երեւանի Արշակունյաց պողոտայում, մինչդեռ նրանք տեղափոխում են «Էրեբունի», «Նուբարաշեն» ու «Վարդաշեն» ՔԿՀ-ների դատապարտյալներին, ու այդ առումով տեխնիկական լուրջ դժվարություններ ունեն:




Լրահոս