
Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում երեկ կրկին պայթյուններ են իրականացվել:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի երկու բալոնների միջոցով հարվածներ են հասցրել Նոր Գյուղի թաղամասին:
Գրանցվել են միայն նյութական վնասներ: