Օգոստոսի 15-ին, ժամը 11.45-ին, Երևանի Գոգոլի փողոցի մի բնակչից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց նկուղում, մաքրություն կատարելիս, հայտնաբերել է զենքի դետալներ և պայթուցիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մետաղական իրանով նռնակաձև 20 տարա, 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ, 2 գալար ֆիթիլանման գործվածքային պարան և պլաստմասե 23 ձողիկներ /վառոդ/:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: