18-ամյա տղան բենզինից և այլ նյութերից թմրամիջոց էր պատրաստել ներարկման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:

Հովհաննես Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել է «Պիրալգին» տեսակի դեղահաբից, բենզինից և այլ նյութերից` ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս