Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` «Երկիր» թերթին ասածներին: Հիշեցնենք` Ալեքսանյանն ասել էր. «Հաղթելու եմ, «Փարվանա»-ում էլ քեֆ եմ անելու: Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի, ու քանի որ լավա խոսում, իրան թամադա եմ դնելու»: Ի պատասխան` Փաշինյանն ասել է. «Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ` նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, եւ այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով ում որտեղ դրեց»:
ՍՊԱՍՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ