Ամերիկացի ոստիկանին ռասիստ մարդասպան են անվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի իշխանությունները հրապարակել են անցած շաբաթ օրը սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին գնդակահարած ոստիկանի անունը: Քննիչներն այժմ փորձում են ապացուցել, որ ոստիկանն ուղղակի իր պարտքն է կատարել: Սակայն զոհվածի հարազատները դրա հետ համաձայն չեն և նշում են, որ իրականում այդ սպան մարդասպան է և ռասիստ:

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանության հետ բախումների արդյունքում տարեկան զոհվում է 100 աֆրոամերիկացի, որոնցից ամեն հինգերորդն անչափահաս է:

18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունի սպանության մասին խոսում է ողջ երկիրը: ԱՄՆ-ի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել: Ֆերգյուսոն քաղաքում հինգ գիշեր անկարգություններ են եղել: Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ փողոցները հսկող տեղի ոստիկաններին փոխարինեց նահանգային ոստիկանությունը:

Հասարակության ճնշման տակ Ֆերգյուսոնի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ կրակողը Դարեն Ուիլսոնն է եղել: Նա ոստիկանությունում է ծառայում վեց տարի, մինչ այդ կարգապահական խնդիրներ չի ունեցել, սակայն քաղաքի բնակչության երեք քառորդը և ԱՄՆ սևամորթ բնակչության կեսից ավելին համոզված են, որ նա ռասիստ մարդասպան է, ում պետք է խստագույնս պատժել:




Լրահոս