Երևան քաղաքի բարեկարգման ծրագրերը բազմաթիվ են, դրանց իրականացման տեսակները` ևս: Բարեկարգման շրջանակներում կառուցվել և շահագործման են հանձնվել բազմաթիվ հետիոտն վերգետնյա անցումներ, բայց այդպիսի անցումների կարիք դեռևս կա Երևանի բազմաթիվ հատվածներում:
Հյուսիսային ավտոկայանի դիմաց հետիոտնային անցման բացակայությունն անվտանգության տեսանկյունից մեծ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար:
Armlur.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից փորձեց տեղեկանալ` արդյոք առաջիկայում նախատեսվում է հետիոտն վերգետնյա անցում կառուցել Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ:
Քաղաքապետարանի վերոնշյալ կառույցից տեղեկացանք, որ 2014 թվականին նախատեված չէ Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում կառուցել հետիոտն վերգետնյա անցում:
«Հարցը հնարավոր է քննարկել 2015 թվականին վերգետնյա հետիոտն անցումների իրականացման ներդրումային ծրագրի շրջանակներում»,- տեղեկացնում է քաղաքապետարանի համապատասխան կառույցը:
Լուսինե Հակոբյան