Որ հայտնիներին են ցանկանում նմանվել հայ երիտասարդները.հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր ժամանակներում էլ եղել են փառքի ու պատվի հասած մարդիկ, որոնք շատերի համար անգամ կուռք են դարձել: Թե որքանով է ճիշտ մարդուն կուռք դարձնելը, կանդրադառնանք առաջիկայում:

Այս անգամ հայ երիտասարդներից Armlur.am-ը փորձեց ճշտել, թե ովքեր են այն հայտնիները, փառքի հասած մարդիկ, որոնց գործունեությունը կարող է նրանց համար օրինակ ծառայել կամ որոնց կցանկանային նմանվել:

Հնչած պատասխաններում, ինչպես և կարելի էր ենթադրել, նմանություններ չկային: Տարբեր մարդկանց համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում են տարբեր անհատներ, մշակույթի և սպորտի բնագավառի տարբեր ներկայացուցիչներ:

Շատ էին նաև ոչ մեկին նմանվել կամ որևէ մեկից օրինակ վերցնել չցանկացողները: Մեր երիտասարդները նախընտրում են լինել և մնալ այնպիսին, ինչպիսին իրենք կան:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս