Նախօրեին «Վերնիսաժի» գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ինչպես armlur.am-ին հայտնեց կալանավորի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, դա լիազոր մարմնի որոշման հիման վրա է կատարվել:
Լևոն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալը լիարժեք կարող է ապաքինվել միայն քաղաքային հիվանդանոցում:
Պաշտպանը հայտնեց նաև, որ Վ. Հովհաննիսյանը դեռևս ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորվել են Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, իսկ ձերբակալվածի կարգավիճակում է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը: