Բարձրաստիճան պաշտոնյայի ծննդավայրում բնակվելը առավելություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ծննդավայրում բնակվելը մեծ առավելություն է. այնտեղ բոլոր հոգսերը լուծվում են մեծագույն արագությամբ: Օրինակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնահատուկ է վերաբերվում իր հայրենի Մխչյան գյուղին՝ այդ նպատակով չխնայելով պետական միջոցները:

Վերջերս էլ ՀՀ պետական բյուջեից 22 մլն 887 հազար դրամ կամ ավելի քան 56 հազար դոլար է տրամադրվել Մխչյանի՝ մանկապարտեզ տանող ճանապարհն ասֆալտապատելու համար: Ու սա այն դեպքում, երբ հայաստանի մի շարք գյուղերի հիմնական ճանապարհներն են վատ վիճակում, էլ ուր մնաց՝ մանկապարտեզ տանող ճանապարհները բարեկարգ լինեն, հատկապես, եթե մանկապարտեզ ունենալը ճոխություն է շատ համայնքների համար:




Լրահոս