ԱԿԱ՛ՆՋԴ ԿԱՆՉԻ, ՎԱՐԴԱ՛Ն ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ամեն տարի հարեւան Իրանից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Իրանը մի երկիր է, որտեղ իշխում են հոգեւոր բարքերը, եւ արգելված են կամ գոնե պաշտոնապես է այդպես, աշխարհիկ այնպիսի «հաճույքներ», ինչպիսիք են` ոգելից խմիչքը, մերկապարուհիները, չկան փողոցում կանգնող եւ իրենց ծառայություններն առաջարկող մարմնավաճառներ կամ չադրաները հանած կանայք: Եւ այն, ինչ չկա Իրանում, մեր հարեւան պետության քաղաքացիները գտնում են Հայաստանում:
Այստեղ էլ նկատվում է մեր քաղաքացիների դժգոհությունը, թե ինչու են պարսիկները գալիս եւ լցվում Հայաստան, անում են, ինչ ուզում են: Բնականաբար, հարցը քննարկվում է նաեւ վիրտուալ աշխարհում:
Ներկայացնում ենք ֆեյսբուքահայության մի քանի արձագանքներ. «Երեւի տարածաշրջանի ամենաանհանդուրժող ազգը մենք ենք. Ներառյալ` ԻՆՁ: Վկա. պարսիկների երեւանյան «կայֆերին» մեր արձագանքը: Եթե սթափ նայենք, նրանք զվարճանում են մարմնավաճառների հետ, բայց միեւնույն է, եթե հայ են, ապա մեզ համար դա խիստ անընդունելի է»: Օգտատերերից մեկի այս գրառմանն ի պատասխան` Արմինե Հովհաննիսյանը գրում է. «Ոչ ոք իրավունք չունի նրանց արգելել, որ մեր երկիր գան: Իսկ եթե եկել են, բնականաբար կարող են օգտվել բոլոր զվարճություններից, ինչ որ մենք, այդ թվում նաեւ մարմնավաճառների ծառայություններից: Ավելի լավ ա մարմնավաճառների հետ զվարճանան, քան փողոցում «աղջիկ կպցնեն»: Արսեն Բագիրյանն էլ արձագանքում է. «Լավ են անում, չհանդուրժենք ինչ պիտի անենք, հոմ մեր փողերով չեն «կայֆավատ» լինում»: Հեղինակը նաեւ գրում է, որ պետք չէ մարմնավաճառներին անվանել հայ աղջիկներ: Օգտատերերից Նարեկ Ամալյանն էլ կիսահեգնական գրում է. «Ոչ ոք հանկարծ չբողոքի պարսիկների Նովրուզը Հայաստանում նշելու սովորությունից… դա մեզ հնարավորություն է ընձեռում մի քանի օրով եվրոպական ժողովուրդ զգալ…»:
Կային նաեւ ավելի ծայրահեղական գրառումներ, ինչպես, օրինակ, Գոռ Հովհաննիսյանինը. «Նորից պարսիկները լցվեցին Հայաստան: Հիմա արդեն իրենց թաքստոցներից դուրս են գալիս «պարկեշտ», «հայ», «տան պահած» «հայուհիները», որոնք իրենց «կուսությունը» պահել էին անլվա պարսիկների մի քանի թումանների ու չտես ձեռքերի համար:  Ականջդ կանչի Վարդան Մամիկոնյան: Բախտդ բերելա, որ վաղուց մահացել ես, թե չէ հիմա քեզ կձերբակալեին պարսիկների ու հայուհիների սպանության եւ իրենց ՀԱՅ անվանող որոշների դեմքին թքելու  հոդվածով»:
Արփինե Հովհաննիսյան անունով օգտատերն էլ թեմայով ծավալված քննարկումներից մեկում արձագանքում է. «Ու կարեւորը, որ ռուսներից նեղանում ենք, թե ինչի են ռուսաստաններում մեզ թարս նայում, 2-րդ սորտի ազգ համարում…» եւ շարունակում. «Մի անգամ 2 երիտասարդի խոսակցություն եմ լսում, թե արա, պարսիկները լցվել են ստեղ, բայց հաստատ համոզված եմ, որ կծեծեին լյուբոյ ռուսի, եթե ասեր էս առմյանները լցվել են մոսկվաները… ինչ ասես?»:  
Ընդհանուր առմամբ կարծիքները բաժանվում էին երկու մասին` մարդիկ, որոնք դեմ են ընդհանրապես պարսիկների ներկայությանը, եւ մարդիկ, որոնք համարում են, որ ավելի շատ պարսիկներ պետք է գան Հայաստան, ինչը կխթանի տուրիզմի զարգացմանը, եւ որ նրանք այստեղ իրենց նորմալ են պահում:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս