Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը մի քանի օր առաջ դադարեցվել է: Դրա պատճառը ադրբեջանական գնդակոծությունների վտանգն է: Այս մասին հայտնեց շրջանցիկ ճանապարհի շինարարությունն իրականցնող «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ղեկավար Արծրունի Ղալումյանը: Նա ասաց, որ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին:
Նախկինում հայտարարվում էր, որ այլընտրանք հանդիսացող, սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ համարվող ճանապարհը պետք է շահագործման հանձնվի 2014թ. հունիսին: 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի այդ հատվածում երթեւեկը կկրճատի 1.8 կմ-ով:
Նշենք, որ այդ ճանապարհի շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 520 միլիոն դրամ: Ճանապարհին նաեւ ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանիչ պատ է կառուցվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ