«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել կիսապաշտպան Յայա Տուրեին, տեղեկացնում է Guardian-ը: Իվուրիացու գործող պայմանագիրը «քաղաքացիների» հետ կգործի ևս երկու տարի: 2016թ.-ի ամռանը, երբ պայմանագրի ժամկետը մոտենա ավարտին, Տուրեն 33 տարեկան կլինի:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը 35 խաղ է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակներում, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Տուրեն երրորդ տեղն է զբաղեցրել Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Հուլիսին իվուրիացին որոշեց մնալ «Մանչեսթեր Սիթիյում»՝ չնայած ակումբի ղեկավարության հետ այս տարվա ընթացքում ունեցած կոնֆլիկտներին: