ԱԳՌԱՎՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստեց, որ Երեւանում երգեցիկ թռչունները պակասել են, սակայն ավելացել են ագռավները, ինչը բնորոշ է սանիտարական վատ վիճակին: «Ոչ միայն քանակն է պակասել, այլեւ թռչնատեսակների մեջ փոփոխություն է գրանցվել»,-ասաց նա` նկատի ունենալով, որ նվազել են նաեւ թռչնատեսակները: Կարինե Դանիելյանը նշեց, որ թռչնաշխարհն անմիջապես արձագանքում է շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին: Երգեցիկ թռչուններին պահպանելու համար հիմնական խնդիրը կանաչի պակասն է: Ըստ էության, այսօր Երեւանում պուրակներ չկան: Հանրային օգտագործման կանաչ տարածք ընդհանրապես չունենք, եղածներն էլ բիզնեսի համար են: Կարինե Դանիելյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրենց առաջարկել է էկոլոգիական հանձնաժողով կազմավորել, ինչը, սակայն, որոշ էկոլոգների մոտ թերահավատորեն է ընկալվել, բայց ընդհանուր առմամբ իրենք մտածում են, թե հնարավոր է ինչ-որ բան արվի:




Լրահոս