Իսպանացի թենիսիստ Դավիթ Ֆերերը, ով Ցինցինատի մրցաշարում հանդես է գալիս 6-րդ համարի ներքո, քառորդ եզրափակչում 6:4, 3:6, 6:3 հաշվով հաղթել է իր հայրենակից Թոմի Ռոբրեդոյին:
Մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Ֆերերը նշել է. «Ընկերոջդ հետ խաղալը միշտ էլ բավականին դժվար է: Թոմիի հետ մենք հաճախակի ենք հանդիպել մեր կարիերայի ընթացքում: Ես նրան հաջողություն եմ մաղթում հաջորդ մրցաշարերում»: