Կիևի ուժայինները փորձել են խափանել հումանիտար օգնության տրամադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ի գիշերը Լուգանսկի անջատողականները գերի են վերցրել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներին, ովքեր հարձակում էին նախապատրաստում Ռուսաստանի ուղարկած հումանիտար շարասյան վրա:

Ուժայիններն իրենց մեքենայում թաքցրել էին ռուսական զինվորական համազգեստ, գիշերային դիտման սարքեր, Ստեչկին ատրճանակներ, դիպուկահար հրացաններ և նռնականետ, տեղեկացնում է ИТАР-ТАСС:

Հարցաքննության ժամանակ նրանցից երկուսն ասել են, թե իրենց կարգադրված է եղել ռուսական համազգեստ հագնել, ծուղակ սարքել շարասյան ճանապարհին և սպանել Կարմիր խաչի միջազգային ներկայացուցիչներից մեկին: Այդ ամենը նրանք պետք է նկարահանեին:

Ձերբակալվածների խոսքով, Ռուսաստանի հումանիտար շարասյանը սպասում են ընդամենը 7 դիվերսիոն խմբեր, որոնցից երեքն արդեն հայտնաբերված են: Նրանց հրաման է տրված չկրակել ռուս զինվորների ուղղությամբ և այնպես անել, որ շարասյունը ետ դառնա դեպի ՌԴ:




Լրահոս