ՎԵՐԵԼԱԿ Է ԸՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին` ժամը 15:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթի 8-րդ շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, ինչի հետեւանքով վերելակն ընկել է ցած: Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ: Պարզվել է, որ «Շեն դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետեւանքով լաստանը շրջվել է աշխատակից, 1986թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին: Ժամը 16:11-ին փրկարարները սրունքի կոտրվածք ստացած Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից: Տուժածը տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:




Լրահոս